Սա ռուսական ասացվածքն է։
Հայկականում ասվում է գյոլում տռող։
Բարեկամներ, կան խոսակցական ձևեր, արտահայտություններ, որոնք ինչքան էլ ցանկանաս դուրս բերել գրական, կամ ինչպես ասում են կուլտուրական ուղի ու մակարդակ՝ չի ստացվում և վերջ։
Մի փոքր վերլուծենք, թե ինչ ասել է գյոլում տռող և անցնենք առաջ։
Դա նշանակում է չեղած տեղը աղմուկ բարձրացնել, որի արդյունքը հանդարտ ջրից միայն պղպջակներ հանելն է, որոնք անմիջապես պայթում են առանց արդյունքի:
Պատկերացնում եք չէ՞։
Քանի՜ տարի է երկրում գոյացել է տռան բիձեքի միլիոնանոց բանակ։
Սրանք ոչնչի ընդունակ չեն, բացի իրենց անձնական շահն առաջ տանելուց, սրան նրան դատարկ քննադատելուց, ուղղություն ցույց տալուց և «կոչեր» անելուց։
Հարկավոր է նշել, որ հայկական գյոլում տռողը ռուսական տռան բիձուց տարբերվում է անսահմանափակ տարիքային ցենզով։
Տեսեք, այնտեղ ասվում է старый пердун.
Այսինքն կա որոշակի տարիք, որին հասնելուց հետո է մարդը դառնում այդպիսին։
Մեր իրականության մեջ գյոլում տռողը տարիքային սահմանափակումներ չունի։
Նա կարող է լինել և՛ 18 տարեկան, և՛ 81...
Հա, ասեմ ինչու հիշեցի սա:
Երկու օր է, ով չի ալարել՝ անկախության օր է գովերգում ու շնորհավորում։
Նույնիսկ կենացներ են խմում։ Սակայն նրանց ճնշող մասը ոչինչ չի արել այդ մեծ շնորհն ունենալու համար։
Ղարաբաղցուն քլնգող գյոլում տռողներին էլ զգուշացնում եմ` էլ չկրկնեք...
Բան ունեք ասելու, անուն բարձրաձայնեք։
Չփորձեք օդում ախմախավարի բոլորին հայհոյել, ձեզ խելոք գլուխների տեղ դնելով։
Դա վերաբերվում է հատկապես Իջևանի, Բերդի, Ճամբարակի տարածքների գյոլում տռողներին։
Մոռացել եք երևի, թե որտեղից են ձեր պապերը եկել։
Մեխակ ՍԱՅԱԴՅԱՆ